Էրդողանը սկսել է սպառնալ Եվրոպային. Der Spiegel

Armenpress 12:41, 11 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրահանձնաժողովի ղեկավար Յան Կլոդ Յունկերին սպառնացել է, որ եթե Եվրամիությունը չփոխի Անկարայի հետ պայմանագրի պայմանները, ապա թուրքական կողմը կբացի իր սահմանները` փախստականներով ողողելով ամբողջ Եվրոպան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է գերմանական Der Spiegel թերթը` հղում կատարելով Անթալիայում անցկացված բանակցությունների ձայնագրություններին:

Նշվում է, որ Էրդողանին զայրացերլ է այն, որ ԵՄ-ն մտադիր է փախստականներին Թուրքիայում պահելու համար Անկարային խոստացած 3 մլրդ եվրոն փոխանցել 2 տարվա ընթացքում: Էրդողանը պահանջել է փոխանցումը կատարել անմիջապես եւ հասցնել տարեկան 3 մլրդ եվրոյի:

Նա ասել է, որ եթե Եվրոպան չհամաձայնի իր պահանջներին, ապա կբախվի մեծ խնդիրների, եւ Բրյուսելն ինքնուրույն չի կարողանալու դուրս գալ այդ ճգնաժամից:

Թերթն ընդգծում է, թե փաստաթղթից երեւում է, որ Էրդողանը բավականին իշխանություն է զգում Բրյուսելի վրա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am