Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Նանտ»-ը Ֆրանսիայի գավաթի քառորդ եզրափակիչում է

Armenpress 11:52, 11 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Նանտ»-ը հյուրընկալվել էր «Բորդո»-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խաղի հիմնական ժամանակն ավարտվել է գոլառատ ոչ-ոքի` 2-2 հաշվով: Լրացուցիչ ժամանակում հայազգի մարզիչ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմին հաջողվել է եւս 2 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: «Բորդո»-ի ֆուտբոլիստներին լրացուցիչ ժամանակում հաջողվել է միայն մեկ անգամ հաջողության հասնել: Հանդիպումն ավարտվել է 3-4 հաշվով:

Արդյունքում, Հայաստանի հավաքականի նախկին պաշտպանի գլխավորած թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am