«Օսկարի» մրցանակաբաշխությանը դափնեկիրների խոսքը կկրճատեն շնորհակալությունների հաշվին

Armenpress 16:25, 10 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ամերիկյան ակադեմիան, որն զբաղվում Է «Օսկարի» կազմակերպմամբ եւ մրցանակների հանձնմամբ, որոշել Է կրճատել հաղթողների ելույթների ժամանակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Guardian-ին:  

Ակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքսն ավանդական ճաշկերույթի ժամանակ, որին հավաքվել Էին անվանակարգորդները, հայտարարել Է, որ այս տարի մրցանակների հանձնման արարողության մեջ տեղի կունենան որոշ փոփոխություններ:  

Արձանիկների տերերի խոսքի ձգձգում թույլ չտալու նպատակով, որոնք բեմ են դուրս գալիս դրանք ստանալու համար, անվանակարգորդներին աաջարկվել Է վաղօրոք պատրաստել այն անձանց ցուցակը, ում իրենք կցանկանային շնորհակալություն հայտնել եւ առանձնապես նշել իրենց շնորհակալական խոսքում:

«Օսկարի» դափնեկրին հայտարարելուց հետո համապատասխան ցուցակը վազող տողի տեսքով կցուցադրվի Էկրանին, իսկ հաղթողն ինքը կկարողանա իրեն հատկացված 45 վայրկյանի ընթացքում խոսել այլ բաների մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Լուսանկարը` Reuters



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am