Հարավային Կորեան ԿԺԴՀ-ին ծանուցել Է Քեսոնի տեխնոպարկի աշխատանքը դադարեցնելու մասին

Armenpress 14:05, 10 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեուլը Փենյանին ծանուցել Է ԿԺԴՀ-ի Քեսոն քաղաքի մերձակա համատեղ ինդուստրիալ գոտում Հարավային Կորեայի ձեռնարկությունների աշխատանքի դադարեցման մասին, հայտարարել Է Կորեայի Հանրապետության ազգային միավորման գործերի նախարար Հոն Յոն Փյոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:    

«Հյուսիսային Կորեային ծանուցել են Քեսոնի տեխնոպարկի աշխատանքի դադարեցման մասին»,- նրա խոսքից մեջբերում Է անում Ռյոնհապ գործակալությունը: Նախարարը նշել Է, որ այդ գոտու շնորհիվ ԿԺԴՀ 616 միլիարդ հարավկորեական վոն (շուրջ 511 միլիոն դոլար) Էր ստանում:

Հարավային Կորեան այս միջոցները ձեռնարկել Է ի պատասխան ԿԺԴՀ-ում գործողության հեռահար շառավղով հրթիռի փորձարկման: Փետրվարի 7-ին Հյուսիսային Կորեան Դեղին ծովի ափի «Սոհա» տիեզերակայանից արձակել Է «Քվանմյոնսոն» հրթիռը՝համանուն արբանյակով, ինչը կարող Է լինել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկում:

Ներկայում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում Է ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունը, իսկ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները պլանավորում են Փենյանի վրա ներգործության առանձին միջոցներ՝ նրան հարկադրելու  հրաժարվել միջուկային եւ ռազմական ծրագրերից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am