Ղրիմում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել խոզերի աֆրիկյան ժանտախտի պատճառով

Armenpress 15:25, 9 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմում արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել խոզերի աֆրիկյան ժանտախտի բռնկման պատճառով: Համապատասխան հրամանը հրապարակվել Է հանրապետության կառավարության պաշտոնական պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:  

«2016 թվականի փետրվարի 8-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ին Ղրիմի Հանրապետությունում սահմանել տարածաշրջանային մակարդակի հակազդման արտակարգ դրության ռեժիմ, որի պատճառը խոզերի աֆրիկյան ժանտախտն Է, որը հայտնաբերվել Է Բելոգորսկի եւ Ռազդոլնոյեի տարածաշրջանների տարածքում»,- ասված Է հրամանում, որն ստորագրել Է տարածաշրջանի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:     

Ավելի վաղ Ակսյոնովը լրագրողներին հայտարարել Է, որ բռնկման հետեւանքների վերացման համար կպահանջվի 60 – 80 միլիոն ռուբլի:

2015 թվականի նոյեմբերի 22-ից Ղրիմում գործում Է տեխնիկական բնույթի արտակարգ դրության ռեժիմ Ուկրաինայի տարածքից ԷլեկտրաԷներգիայի մատակարարման դադարեցման պատճառով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am