Google-ի գործադիր տնօրենը պարգևատրվել է 199 մլն դոլարով
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google-ի գլխավոր գործադիր տնօրեն Սանդար Փիչայը որպես պարգևատրում ստացել է 199 մլն դոլարին համարժեք նույն ընկերության բաժնետոմսեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Բլումբերգ»-ը, հաշվի առնելով նման մեծ պարգևատրումը, Փիչայը կարող է դառնալ աշխարհի ամենալավ վճարվող թոփ-մենեջերներից մեկը:
Նշվում է, որ բաժնետոմսերը նրա տրամադրության տակ կլինեն միան 2019 թվականին, եթե նա շարունակի մնալ նույն պաշտոնում: Փիչայը ավելի վաղ զբաղեցրել է Google-ի փոխտնօրենի պաշտոնը:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ