Լիբանանի նախագահի ընտրությունները տեղափոխվել են 2016 թվականի մարտի 2

Armenpress 17:54, 8 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի միապալատ խորհրդարանի պատգամավորները փետրվարի 8-ին կրկին չեն կարողացել հանրապետության նախագահ ընտրել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ալ Վաթանիա» ազգային լրատվական գործակալությանը, քվորումի բացակայության պատճառով խոսնակ Նաբիհ Բերրին ընտրությունները տեղափոխել Է 35-րդ անգամ անընդմեջ, այս անգամ՝ 2016 թվականի մարտի 2:

Պլյաս դ՛ Էտուալ պալատում հավաքված օրենսդիրների թիվը բավարար չի եղել քվեարկություն անցկացնելու համար: Դահլիճում երրորդ զանգի պահին 56 պատգամավոր Է եղել 86-ի (128-ից) փոխարեն, որոնց ներկայությունն անհրաժեշտ Էր քվեարկության ընթացակարգն սկսելու համար:

Լիբանանի բարձրագույն պետական պաշտոնը թափուր Է մնացել այն ժամանակվանից, երբ Բաաբդի նախագահական պալատը  2014 թվականի մայիսի 25-ին լքեց Միշել Սուլեյմանը: Լիբանանում սահմանված կարգի համաձայն, հանրապետության նախագահն առաջադրվում Է մարոնիտների համայնքից, որոնք մեծամասնություն են կազմում տեղի քրիստոնյաների շրջանում:

Խոսնակ Բերրիի նախաձեռնությամբ խորհրդարանական դաշինքների առաջնորդները 2015 թվականի սեպտեմբերին երկխոսություն են սկսել, որպեսզի ճգնաժամից դուրս գալու ելքը գտնեն փոխհամաձայնեցված անձի ընտրելու ճանապարհով, որն ընդունելի կլիներ քրիստոնյաների եւ մուսուլմանների համար: Սակայն մինչ այժմ կայացած փուլերն անարդյունք են եղել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am