Բրիտանացի ֆերմերն սկսել Է մաքուր օդ վաճառել հարուստ չինացիներին

Armenpress 13:34, 8 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում տեղացի ֆերմեր Լեո դե Վաթսը կազմակերպել Է գյուղական մաքուր օդի վաճառքը հարուստ գնորդներին: Ինչպես գրել Է The Independent-ը, բրիտանական ապրանքի նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրություն են հանդես բերել Չինաստանի ունեւոր քաղաքացիները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մառախլապատ Ալբիոնի լեռնային բարձունքների օդը հաճույքով են գնում մեկ տուփը 80 ֆունտ ստեռլինգ գնով: Ձեռնարկչի խոսքով՝ բրիտանական օդն առանձնապես ակտիվորեն են գնում աղտոտված Շանհայի եւ Պեկինի բնակիչները, որտեղ հարուստ ընտրախավը պատրաստ Է բավական մեծ գումար վճարել մի քանի ներշնչումների համար:

Վաթսի կայքում նշված Է, որ օդը հավաքվում Է Սոմերսեթի շրջակայքից, Ուելսում եւ Դորսեթում, ուստի տարբեր բույրեր ունի:

Ֆերմերի խոսքով՝ գնորդներից ոմանք օդը գնում են, բայց չեն պլանավորում օգտվել դրանից, համարելով, որ ժամանակի ընթացքում դրա պարունակությունը միայն ավելի կթանկանա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am