Շուրջ 6 մլն չինացիներ նախընտրել են Ամանորը դիմավորել արտասահմանում

Armenpress 13:30, 8 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի մոտավորապես 6 մլն բնակիչներ լուսնային օրացույցով Նոր տարվա (կապիկի տարվա) տոնակատարության կապակցությամբ հանգստյան օրերին ճանապարհորդության են ուղեւորվել արտասահման, ինչը 13 տոկոսով գերազանցել Է 2015 թվականի համապատասխան ցուցանիշը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ցզինցզի ցանկաո բաո» հրատարակության Էլեկտրոնային տարբերակը:

Նշվում Է, որ այս տարի հանգստի առավել մեծ ժողովրդականություն վայելող վայրերն են դարձել Թաիլանդը, Ճապոնիան եւ Կորեայի Հանրապետությունը: Չինաստանի բնակիչները նաեւ հաճույքով են գնում Արեւմտյան Եվրոպայի երկրներ (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա եւ Իտալիա) մեկնելու ուղեգրեր:

Չինաստանի զբոսաշրջության ասոցացիայում նշում են, որ արտասահմանյան ուղեւորություններին նպաստում են ուժեղ յուանը, արտոնյալ այցագրային քաղաքականությունը, ինչպես նաեւ իրենց մտահորիզոնն ընդլայնելու չինացիների ցանկությունը:

Գարնան տոնը կամ ինչպես Չինաստանում այն անվանում են՝ «Չունցզեն», չինացիներն ավանդաբար անցկացնում են ընտանիքի եւ մերձավորների շրջապատում: Նոր տարվա առաջին մի քանի օրն անհրաժեշտ Է անպայման անցկացնել հարազատների հետ: Մեկ շաբաթ տեւող զվարճահանդեսներն ուղեկցվում են ավանդական խնջույքներով. ճաշացուցակի պարտադիր բաղադրիչ են պելմենները, որոնք հաճախ պատրաստում են ամբողջ  ընտանիքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am