Մաուրո Գևգեոզյանը պայմանագիր է ստորագրել «Ատլետիկո Բուկարամանգա»-ի հետ

Armenpress 14:31, 7 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի թեկնածու, ուրուգվայահայ հարձակվող  Մաուրո Գևգեոզյանը պայմանագիր է ստորագրել կոլումբիական «Ատլետիկո Բուկարամանգա»-ի հետ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ակումբի պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն, 29-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանգիրը մեկ տարվա համագործակցություն է ենթադրում:

Մաուրո Գեւգեոզյանը հանդես է  եկել Ուրուգվայի բարձրագույն խմբում  ելույթ ունեցող «Ֆենիքս»-ում: 2007 թվականից Գեւգոզյանը խաղացել  է 6 տարբեր ակումբներում,  մասնավորապես, վարձավճարով հանդես է  եկել նաեւ Երեւանի «Փյունիկ»-ում,  Պերուի մայրաքաղաք Լիման ներկայացնող «Ալիանսա»-ում: Նա նաեւ երկու խաղ է անցկացրել Հայաստանի ընտրանու կազմում: 2014 թվականին խաղացել  է ԱՄԷ-ի եւ Ալժիրի հավաքականների դեմ խաղերում:

«Ատլետիկո Բուկարամանգա»-ն հանդես է գալիս Կլումբիայի Պրիմերա «Ա» խմբում: Կայացած 1 տուրից հետո թիմը վաստակել է 1 միավոր: Փետրվարի 7-ին թիմը ուժերը կչափի «Պատրիոտաս»-ի հետ: Գևգեոզյանը հայտագրված չէ խաղում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am