ՌԴ-ն հայտնել է Եգիպտոսի հետ թռիչքները վերսկսելու ժամկետների մասին

Armenpress 13:10, 6 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կվերսկսի թռիչքները Եգիպտոս միայն այն բանից հետո, երբ Եգիպտոսի օդանավակայաններում կուժեղացվեն անվտանգության միջոցառումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական ՌԻԱ-ն, այս մասին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարար Մակսիմ Սոկոլովը:

«Ամեն բան կախված է եգիպտական կողմից: Երբ նրանք կապահովեն անվտանգության համար անհրաժեշտ պայմանները, որոնք կբավարարեն մեր պահանջներին, մենք կստուգենք և եթե հավաստիանանք, կվերսկսենք թռիչքները»,- ասել է Սոկոլովը` հավելելով, որ կապեր կան, սակայն իրենց դեռ սպասում են արդյունքների:

ՌԴ տրանսպորտի նախարարը հավելել է նաև, որ նախաձեռնությունը պետք է լինի եգիպտական կողմինը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am