Երկու անվանում դեղերի գները նվազել են

Armenpress 18:41, 5 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական խումբը փետրվարի 5-ին իրականացրել է դեղերի մանրածախ գների մշտադիտարկում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, վերլուծության արդյունքում պարզվել է, որ հունվարի համեմատությամբ աղյուսակում ներառված 50 անվանում դեղերի մանրածախ գները 2016 թվականի փետրվարին մնացել են անփոփոխ, բացառությամբ երկու անվանման, որոնց գները նվազել են 9 և 20 տոկոսով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am