«Մոսկվա Օփեն» միջազգային շախմատային փառատոնում Լիլիթ Գալոյանը 6-րդ տուրից հետո 2-րդ հորիզոնականում է

Armenpress 12:09, 5 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ընթացող «Մոսկվա Օփեն» խոշոր միջազգային շախմատային փառատոնի «Բ» մրցաշարային խմբում հանդես եկող Լիլիթ Գալոյանը 6-րդ տուրից հետո վաստակել է 5,5 միավոր եւ 4-րդ հորիզոնականից տեղափոխվել 2-րդ հորիզոնական:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս տուրում հայ շախմատիստուհին հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Էլմիրա Միրզոևային: Հայ շախմատիստուհին միավորներով հավասարվել է միցաշարի առաջատար Ռուսաստանը ներկայացնող Անաստասիա Բոդնարուկին: Միայն կանանց համար անցկացվող «Բ» խմբում հանդես եկեղ մյուս հայ շախմատիստուհի Սուսաննա Գաբոյանը 6-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել եւ վաստակած 3,5 միավորով գտնվում է 53-րդ հորիզոնականում: Այս խմբում մրցաշարին մասնակցում է 72 շախմատիստուհի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am