Իրանը հույս ունի Առեւտրի համաշխարհային կազմակերպություն մուտքի ընթացակարգերն ավարտել այս տարի

Armenpress 16:51, 22 Հունվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը հույս ունի Առեւտրի համաշխարհային կազմակերպություն մուտքի բոլոր ընթացակարգերն ավարտել 2016 թավականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար, տնտեսական հարցերով խորհրդական Մոհամադ Նահավանդիանը:

«Ես հուսով եմ»,- ասել Է նա, հավելելով, որ Իրանը ԱՀԿ-ին անդամակցելու իր հայտն արդեն ներկայացրել Է եւ ներկայում դիտորդ Է այդ կազմակերպությունում:

«Մնացել Է միայն ԱՀԿ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների գծով աշխատանքային խմբի նիստ անցկացնել: Կարծում եմ՝ այդ հարցը կարագանա»,- ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am