Պետդումայում ակնկալում են, որ Թուրքիայի փոխարեն ՌԴ-ին պարենային ապրանքներ կմատակարարի Իրանը
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը Ռուսաստանին թույլ կտա փոխարինել այն պարենային ապրանքները, որոնք ավելի վաղ Ռուսաստանի շուկա Էին գալիս Թուրքիայից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս կարծիքն Է հայտնել Պետդումայի տնտեսական քաղաքականության, նորաստեղծական զարգացման եւ ձեռնարկչության կոմիտեի նախագահ Անատոլի Ակսակովը «Ռուսաստանի հենարանները «Փոքր գործարարություն - ազգային գաղափար» համաժողովի կողասրահներում:
Նրա խոսքով՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո կարելի Է սպասել ՌԴ-ի համագործակցության ակտիվացում ամենից առաջ գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման մասով: «Իրանը կարող Է փոխարինել Թուրքիային, առավել եւս, որ մեզ համար Թուրքիան այժմ հայտնվել Է ոչ բարեկամական երկրների շարքում. սահմանվել են մեր երկրին թուրքական արտադրանքի մատակարարումների պատժամիջոցներ: Ուստի այստեղ, ակնհայտորեն, մենք կարող ենք համագործակցել»,- ասել Է Ակսակովը
Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, ՌԴ-ի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը Թեհրան ուղեւորության ընթացքում քննարկելու Է երկու երկրների միջեւ փոխադարձ առեւտրի հարցերը: Մասնավորապես, հունվարի 19-ին Իրանի գյուղատնտեսական գերատեսչության ներկայացուցիչների հետ հանդիպմանը պլանավորվում Է քննարկել Իրանից ՌԴ-ին բանջարեղենի մատակարարումների, ինչպես նաեւ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման հարցերը: