Պորոշենկոյի վստահության վարկանիշը զիջում Է Յանուկովիչի ցուցանիշին

Armenpress 16:26, 13 Հունվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ հանրապետության քաղաքացիների վստահության վարկանիշը 17 տոկոսի նշագծին Է: Դա, ինչպես հաղորդել Է «24» ուկրաինական հեռուստաալիքը՝ հղում անելով Gallup International կազմակերպության տվյալներին, 3 տոկոսով  զիջում Է Եվրոմայդանի շրջանում պետության նախկին ղեկավար Վիկտոր Յանուկովիչի ցուցանիշին:

2014 թվականին կայացած նախագահական ընտրություններից հետո Ուկրաինայի նորընտիր ղեկավարին վստահում Էր բնակչության 47 տոկոսը: Այդ ժամանակվանից Պորոշենկոյի աջակցման մակարդակն ընկել Է 30 տոկոսով: Սոցիոլոգները, ինչպես նշում Է «24»-ը, նման անկումը բացատրում են «Եվրոմայդանի պահանջների կատարյալ ձախողմամբ»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am