IDC-ն շուկայի պատմության մեջ անձնական համակարգիչների վաճառքների խոշորագույն կրճատումն Է արձանագրել

Armenpress 13:01, 13 Հունվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2015 թվականին անձնական համակարգիչների գլոբալ վաճառքների ծավալը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել Է 10,4 տոկոսով: Այն իջել Է մինչեւ մոտավորապես 276,2 մլն հատի մակարդակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 13-ին հաղորդել Է «Կիոդո» լրատվական գործակալությունը՝ հղում անելով սպառողական պահանջարկի հետազոտման IDC միջազգային ընկերությանը:

Անցյալ տարի անձնական համակարգիչների վաճառքների կրճատումը, ըստ այդ տվյալների, ամենազգալին Է դարձել շուկայում դրանց ներկայության ողջ պատմության ընթացքում: Գործակալության կարծիքով՝ դա կապված Է, մասնավորապես, սմարթֆոնների եւ պլանշետների տարածման աճի հետ: Ըստ գործակալության դիտարկումների, սպառողները նաեւ սկսել են նկատելիորեն հազվադեպ փոխել իրենց ունեցած անձնական համակարգիչները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` ТАСС



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am