Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը շարունակվեց փակ դռների հետևում

Armenpress 14:26, 19 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առանձնազրույցը շարունակվում է փակ դռների հետեւում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի միկրոբլոգում գրել է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը: Նա նշում է, որ առանձնազրույցից հետո ներս հրավիրեցին համանախագահներին եւ արտգործնախարարներին

Ավելի վաղ Շվեյցարիայում մեկնարկել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Այնուհետև նախագահները քննարկումը շարունակել են ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: 

Լուսանկարը՝ Վլադիմիր Հակոբյանի թվիթերյան էջից: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am