Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց «London Chess Classic»-ում

Armenpress 11:14, 12 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց «London Chess Classic»-ում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանի մրցակիցը բուլղարացի Վեսելին Տոպալովն էր: Շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոնը խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 27-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել:

Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը Ալեքսանդր Գրիշչուկն է: Այժմ հայ շախմատիստն ունի 4 միավոր և բարձրացել է 2-րդ հորիզոնական:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am