ՀՀ ԱԳ նախարարը և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացը

Armenpress 19:51, 3 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգրադում ԵԱՀԿ մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է  Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանը և Հերբերտ Զալբերը քննարկել են  ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացը, շեշտվել է  խնդրի կարգավորման համար կողմերի միջև բարձր մակարդակի երկխոսության կարևորությունը:

Հերբերտ Զալբերը վերահաստատել է  Եվրոպական միության աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: Քննարկվել են Հայաստան - ԵՄ հարաբերությունները, կարևորվել է  առաջիկա օրերին ՀՀ - ԵՄ հարաբերությունների նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների մեկնարկը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am