«ԻՊ»-ի մարդկային թվաքանակը մոտավորապես կազմում է 30 հազար. Պենտագոն

Armenpress 21:24, 1 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հետախուզությունը գտնում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մարդկային թվաքանակն Իրաքում և Սիրիայում մտավորապես կազմում է 30 հազար: Այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը` Կոնգրեսում ունեցած ելույթում:

Միաժամանակ, նա խոստովանել է, որ զգուշավորությամբ է մոտենում այդ գնահատականներին: «Մեր հետախուզությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ստանա ճշգրիտ տեղեկատվություն, սակայն նրա գնահատակններն այս հարցում չի կարելի համարել կատարյալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Քարթերը:

TASS-ի հաղորդմամբ, ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը ևս զգուշավորություն է ցուցաբերել` պատասխանելով այդ հարցին: Նա ընդգծել է, որ իր կարծիքով, ԻՊ-ի մարդկային թվաքանակն Իրաքում և Սիրիայում կազմում է 20-ից 30 հազար մարդ:

Դեռևս մեկ տարի առաջ ևս ԱՄՆ պենտագոնը գրեթե նմանատիպ գնահատականներ էր հնչեցրել: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am