Ոստիկանությունը հանրահավաքի մասնակցի պարտականությունները խախտելու կասկածանքով բերման են ենթարկվել ակտիվիստներ

Armenpress 19:01, 1 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» նախաձեռնության հանրահավաքի մեկնարկից առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներ Գևորգ Սաֆարյանին և Սմբատ Բարսեղյանին:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նրանք բերման են ենթարկվել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հավաքի մասնակցի պարտականությունները խախտելու կասկածանքով: «Նրանք այդ կասկածանքով բերման են ենթարկվել բաժին և հիմա բաժնում պարզաբանումներ են ներկայացնում: Երբ պարզաբանումներն ավարտվեն, նրանց բաց կթողնեն»,- փոխանցեցին ոստիկանությունից:

Ազատության հրապարակում քիչ անց կմեկնարկի «Նոր Հայաստան» նախաձեռնության հրավիրած հանրահավաքը: «Նոր Հայաստան» նախաձեռնության կազմում  են  «Ժառանգություն» կուսակցությունը, Հիմնադիր խորհրդարանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը,  «Ոտքի  Հայաստան» քաղաքացիական շարժումը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am