Եվրահանձնաժողովը 200 մլն եվրո Է հատկացրել Սիրիայում հակամարտությունից տուժածներին օգնելու համար

Armenpress 17:22, 1 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը 200 մլն եվրոյի չափով մարդասիրական օգնություն Է ուղարկել Սիրիայում եւ Իրաքում հակամարտությունից տուժածներին օգնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ԵՀ-ի պաշտոնական կայքում:

«ԵՄ-ն կատարում Է սիրիական ճգնաժամի հետեւանքով առավել խոցելի վիճակում հայտնված անձանց աջակցելու իր պարտավորությունները ինչպես բուն Սիրիայում, այնպես Էլ ողջ տարածաշրջանում»,-այդ կապակցությամբ նշել Է հումանիտար օգնության եւ ճգնաժամային կառավարման հարցերի եվրակոմիսար Խրիստոս Ստիլիանիդիսը, որի խոսքը մեջբերված Է փաստաթղթում:

Ինչպես նշել Է ԵՀ-ն, բուն Սիրիա օգնություն Է ուղարկվել 62 մլն եվրոյի չափով: Մնացած միջոցներ բաշխվել են տարածաշրջանի երկրների միջեւ. 43 մլն եվրոյի օգնություն Է ուղարկվել Լիբանան, 40 մլն եվրոյի՝ Իրաք, 28 մլն եվրոյի՝ Հորդանան, 20 մլն եվրոյի՝ Թուրքիա, եւս 7 մլն եվրոյի՝ բալկանյան երկրներ:

ԵՀ-ի տվյալներով՝ միջոցները փոխանցվել են ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների կապուղիներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am