Երկարաձգվել է Հակոբ Հակոբյանի հետ պայմանագրի ժամկետը

Armenpress 16:34, 1 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բանանց» ֆուտբոլային ակումբի և 18-ամյա կիսապաշտպան Հակոբ Հակոբյանի միջև պայմանագրի ժամկետը երկարաձգվել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Բանանց»-ի պաշտոնական կայքից, նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2017 թվականի հունիս ամիսը: 

Հակոբ Հակոբյանը, ով նաև Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստ է, Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Բանանցի» կազմում մասնակցել է յոթ հանդիպման՝ հինգ անգամ դաշտ դուրս գալով մեկնարկային կազմում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am