Դավութօղլուն Կիպրոսից հետո կայցելի Ադրբեջան

Armenpress 13:53, 1 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 1-ին մեկնում է Կիպրոսի թուրքական հատված: Դա նրա առաջին պաշտոնական արտասահմանյան այցն է` օրերս թուրքական խորհրդարանում  64-րդ կառավարության նկատմամբ վստահություն ստանալուց հետո:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով TRTHaber-ը, Դավութօղլուն կիպրաթուրքերի առաջնորդ Մուստաֆա Աքընջըի հետ կքննարկի Կիպրոսի վերամիավորման հարցում ի հայտ եկած զարգացումները, կհանդիպի կիպրաթուրքական խորհրդարանի խոսնակի եւ վարչապետի հետ:

Sputnik.az-ը, հղում կատարելով Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատանը, հայտնել է, որ Դավութօղլուն դեկտեմբերի 3-ի կեսօրին կայցելի Ադրբեջան: Նույն օրը նա կհանդիպի Ադրբեջանի նախագահի, վարչապետի հետ, իսկ հաջորդ օրը ելույթ կունենա Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում: Թուրքիայի վարչապետի այցն Ադրբեջան կավարտվի դեկտեմբերի 4-ին:

Թուրքիայում ավանդույթի է վերածվել յուրաքանչյուր նոր կառավարություն ձեւավորվելուց հետո երկրի վարչապետի եւ նախագահի այցերը Կիպրոսի թուրքական հատված եւ Ադրբեջան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am