Կոռուպցիան ախտ է, որը պետք է արմատախիլ անել. ԱԺ փոխնախագահ

Armenpress 13:46, 1 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոռուպցիան մեծ խնդիր է, ախտ է, որը հարկավոր է արմատախիլ անել: Դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ համաձայնելով այն դիտարկմանը, որ կոռուպցիան երկրի տնտեսության առաջընթացին խոչընդոտող հիմնական գործոններից մեկն է: «Ես այն մարդկանց շարքին չեմ դասվում, ովքեր կարծում են, որ կոռուպցիան խնդիր չէ: Կոռուպցիան մեծ խնդիր է, կոռուպցիան ախտ է, աղբ է, որը պետք է արմատախիլ անել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ եթե կոռուպցիան մեր երկրում խնդիր  չլիներ, կառավարությունը դրա դեմ պայքարի հանձնաժողով չէր ստեղծի: Դիտարկմանը, թե այդ հանձնաժողովը 8 ամիսների ընթացքում ընդամենը մեկ նիստ է գումարել, Շարմազանովը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ այս պարագայում էականը ոչ թե նիստեր գումարելն է, այլ` այդ հանձնաժողովի կողմից իրականացվող քայլերը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am