Հանրապետության ողջ տարածքում առաջիկա օրերին ձյուն կտեղա

Armenpress 13:17, 1 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում դեկտեմբերի 3-5-ին ամենուրեք կդիտվեն տեղումներ ձյան տեսքով, դեկտեմբերի 3-ին հատկապես լեռնային գոտիներում կդիտվեն տեղումներ ինտենսիվ ձյան տեսքով, ինչպես նաև բուք, մերկասառույց և տեսանելիության անկում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, դեկտեմբերի 4-5-ին շրջանների զգալի մասում կպահպանվեն տեղումներ ձյան տեսքով, սակայն կդիտվի ինտենսիվության զգալի նվազում:  դեկտեմբերի 2-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: Քամին հյուսիսարևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, դեկտեմբերի 3-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ:

Երևանում դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերից կդիտվի անձրև, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 4-5-ին կպահպանվեն տեղումներ ձյան տեսքով, սակայն կդիտվի ինտենսիվության զգալի նվազում: Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 2-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +11 աստիճան, դեկտեմբերի 3-ին` +2, դեկտեմբերի 4-ին` +1, դեկտեմբերի 5-6-ին` -2 աստիճան: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am