«Այո և ոչ». քարոզչության 19-րդ օրը Եղվարդում. ՈւՂԻՂ

Armenpress 11:53, 1 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այո և ոչ» հեռուստանախագծի շրջանակներում 16 գործիչներ շարունակում են ակտիվ քարոզարշավը: Նրանցից 8-ը քարազարշավ են իրականացնում երկրի հյուսիսային ուղղությամբ, մյուս 8-ը` հարավային ուղղությամբ: Դեկտեմբերի 1-ին` նախագծի 19-րդ օրը, քարոզարշավի հարավային ուղղությունը կանգ է առել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում: Բնակչությունը ցուցաբերում է հետաքրքրություն քարոզարշավի նկատմամբ: Նրանք լսում են բանախոսներին, հարցեր տալիս: 

Նոյեմբերի 13-ից մեկնարկած հեռուստանախագիծը կշարունակվի մինչև դեկտեմբերի 2-ը: «Արմենպրես»-ը շարունակում է թողարկել հետաքրքրական ֆոտոպատմություններ իրապատումից:

ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա դեկտեմբերի 6-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am