Հարյուրավոր կետեր են ափ նետվել Չիլիում

Armenpress 11:10, 1 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չիլիում միաժամանակ ափ են նետվել 337 կետեր, ինչն աննախադեպ Է պատմության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղի գիտնականներին:

National Geographic-ի տվյալներով՝ նման քանակությամբ կետերի ափ նետվելու պատճառները դեռեւս հայտնի չեն: Կետերի մարմինները հայտնաբերվել են Պատագոնիայի հեռավոր ծովափի վրա թռիչք կատարելիս, ուստի կենդանիների զոհվելու մասին երկար ժամանակ հայտնի չի եղել:

Այժմ գիտնականներն արդեն ունեն կետերի 305 լեշերի եւ 32 կմախքների լուսանկարներ: Դրանք, ամենայն հավանականությամբ, վերաբերում են մանրշերտավորների տեսակին: Այդ կետերի երկարությունը կարող է հասնել 19,5 մետրի, իսկ քաշը՝ 50 տոննայի:

Չիլիի իշխանություններն այժմ հետաքննություն են սկսել կաթնասունների հետ կապված միջադեպի փաստով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am