Swatch-ն առաջարկել Է գնումների համար վճարումը կատարել ժամացույցի օգնությամբ
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Swatch շվեյցարական ընկերությունը Visa վճարային համակարգի հետ համատեղ գործարկել Է մի նախագիծ, որը քարտատերերին թույլ Է տալիս անշփում վճարումներ կատարել ձեռքի ժամացույցների օգնությամբ: Առայժմ ծառայությունը հասանելի Է միայն ԱՄՆ-ի, Շվեյցարիայի եւ Բրազիլիայի բնակիչների համար, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Ընկերությունների համատեղ հայտարարության համաձայն՝ հաջորդ տարվանից Swatch Bellamy շարքի ժամացույցներից կկարողանան օգտվել բոլոր այն երկրների բնակիչները, որտեղ կարելի Է իրականացնել անշփում վճարումներ:
Swatch-ը մասս-մարկետ սեգմենտի կվարցային եւ մեխանիկական ժամացույցների շվեյցարական արտադրող-ընկերություն Է: Այն Նիկոլաս Ջորջ Հայեկի կողմից հիմնադրվել Է 1983 թվականին: Հայեկը բրենդի անվանումը մեկնաբանել Է որպես second watch՝ «երկրորդ ժամացույց, առօրյա մոդել: Swatch-ի առանձնահատկությունը դիզայնի նկատմամբ մեծ ուշադրությունն Է, ինչի համար մակնիշը հաճախ համագործակցության Է հրավիրում աշխարհի տարբեր երկրների նկարիչների ու դիզայներների: