Գոռ Մինասյանը գոհ է պոկում վարժությունում բարձրացրած կիլոգրամներից

Armenpress 15:09, 30 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ գերծանր քաշային Գոռ Մինասյանը գոհ է պոկում վարժությունում բարձրացրած կիլոգրամներից:

«Պոկում վարժության մասին խոսք չկա՝ գերազանց կատարված էր: Հրում վարժությունում, երևի ուժերս չբավարարեցին: Ինձ թվում է՝ կարող էի բարձրացնել, բայց ուժերս ծախսեցի պոկում վարժության վրա: Առաջիկայում պատրաստվելու ենք Ֆինլանդիայում կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Մեկնելու ենք մեդալների ակնկալիքներով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀԱՕԿ-ի կայքի հետ զրույցում ասել է ծանրորդը:

Հյուսթոնոմ ավարտված աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում փոքր բրոնզե մեդալներ նվաճեցին Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ),  Անդրանիկ Կարապետյանը (77 կգ) և Գոռ Մինասյանը (105 կգ):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am