Սիրիայի բանակն ավարտում Է Սալմա քաղաքի շրջապատումը Լաթաքիայում

Armenpress 13:56, 30 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի բանակն ինքնապաշտպանության ջոկատների աջակցությամբ հսկողության տակ Է վերցրել երկրի հյուսիսում գտնվող 1122 բարձունքը եւ ավարտում Է Սալմա քաղաքի շրջապատումը, որը ռազմավարական առումով կարեւոր բնակավայր Է Լաթաքիայի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է սիրիական բանակի մի ներկայացուցիչ:

«Մենք հսկողության տակ ենք վերցրել 1122 բարձունքը եւ գործնականում ավարտել ենք Սալմա քաղաքի շրջապատումը»,-ասել Է նա: Վերջին ժամանակներս հսկողության տակ Էին վերցվել Սալմայի շրջակա մի քանի գյուղեր ու բարձունքներ, նշել Է նա:

Բանակի ներկայացուցիչը հավելել Է նաեւ, որ եթե մինչեւ ակտիվ մարտական գործողությունների սկսվելն այդ շրջանում շուրջ 10 հազար զինյալներ Էին գտնվում, ապա այժմ մնացել են երկու հազարից ոչ ավելի, մնացածներն սպանվել են կամ նահանջել: Զինյալների թվում կային Ռուսաստանի կովկասյան տարածաշրջաններից եւ ԱՊՀ-ից երկրներից եկած շատ զինյալներ, ասել Է սիրիացի գեներալը:

Սալման ռազմավարական առումով կարեւոր քաղաք Է Լաթաքիայի նահանգի հյուսիսում, որտեղից ճանապարհ Է բացվում դեպի Թուրքիայի սահման, ինչպես նաեւ Իդլիբ քաղաք՝ հարեւան համանուն նահանգի մայրաքաղաք:

Նոյեմբերի 23-ին հենց այս շրջանում են վիրավորվել ռուսաստանցի երեք լրագրողները, իսկ նոյեմբերի 24-ին թուրքական F16 կործանիչը խոցել Է ռուսական Սու-24 ռմբակոծիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լուսանկարը` РИА Новости



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am