Մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել է կակաչների սոխուկների տունկը

Armenpress 12:51, 30 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նոյեմբերի սկզբից ընթանում էր կակաչների սոխուկների տունկ: Այդ նպատակով Հոլանդիայից ներկրվել է շուրջ 520 000 սոխուկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դրանք  պահեստավորված շուրջ 250 000 սոխուկների հետ միասին տնկվել են այգիներում, պուրակներում ու մայթերին հարակից ծաղկային տարածքներում: 

 Սոխուկների տունկը կազմակերպվել է նախատեսված բոլոր ագրոկանոններով, հետևաբար, մասնագիտական նախնական եզրակացությամբ` կապահովվի բարձր կպչողականություն: Կակաչները գարնանը մայրաքաղաքում բացվող առաջին ծաղիկները կլինեն: Մինչև այդ, ավարտվել են նաև արդեն ծաղկած սածիլների տեղահանման աշխատանքները: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am