Պեսկովը Թուրքիայի հայտարարություններն «աբսուրդի թատրոն» է համարում

Armenpress 15:42, 28 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանումից հետո Թուրքիայի հնչեցրած հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանը կդիմի ագրեսիվ քայլերի, «աբսուրդի թատրոն» է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ռուսական ինքնաթիռի կործանումից հետո թուրքական ղեկավարության գործողությունների կանխատեսելիությունը դժվար է որոշել»,- նշել է Պեսկովը: Նա հայտնել է, որ ռուսական կողմը շարունակելու է աջակցել սիրիական բանակին` գործողություններ իրականացնելով Սիրիայի օդային տարածքում:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը բաց է Սիրիայի հարցում ԱՄՆ-ի հետ կոալիցիայի շրջանակում ցանկացած մակարդակի համագործակցությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am