Պորոշենկոն մտադիր չէ պատերազմել Ղրիմի համար

Armenpress 19:13, 27 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ օգտագործել ռազմական ուժ` Ղրիմը վերադարձնելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին հայտնում է «Подробности»-ն:

«Ղրիմն ազատագրելու միակ ճանապարհն Ուկրաինայի հաջողությունն է»,- նիդերլանդյան համալսարանում ունեցած իր ելույթում հայտարարել է Պորոշենկոն:

Նրա խոսքով` Ուկրաինան ղրիմցիներին կապացուցի, որ երկիրը դարձել է հաջողակ, ազատ պետություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am