ՌԴ-ն կսահմանափակի թուրքական գյուղմթերքի ներմուծումը

Armenpress 19:03, 26 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանձնարարությամբ երկօրյա ժամկետում կնախապատրաստի առաջարկություն՝ Թուրքիայից գյուղմթերքի ներմուծման սահմանափակումների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը,  այս մասին հայտնում  է ՌԴ գյուղատնտեսության նախարարության կայքը:

«Գյուղատնտեսության նախարարությունն այս պահին վերլուծում է իրավիճակը՝ կապված այդ երկրից գյուղմթերքի ներմուծման հետ և, համաձայն հանձնարարության, երկօրյա ժամկետում առաջարկ կպատրաստի ներմուծման սահմանափակումների վերաբերյալ»,- ասված է նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Ավելի վաղ, ՌԴ կառավարության նիստում վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտնել էր, որ Ռուսաստանը սահմանափակումներ կիրականացնի Թուրքիայի նկատմամբ և կսառեցնի համատեղ իրականացվող մի շարք ծրագրեր՝ ի պատասխա թուրքական կողմից ռուսական մարտական ինքնաթիռը խոցելուն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am