Հայաստանցիները կարող են Բրազիլիա մեկնել առանց վիզայի

Armenpress 20:55, 25 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուժի մեջ է մտել Հայաստանի և Բրազիլիայի միջև մուտքի արտոնագրային ռեժիմը վերացնելու մասին համաձայնությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Ըստ Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնության՝  նոյեմբերի 25-ից Հայաստանի և Բրազիլիայի քաղաքացիները միմյանց տարածք մուտք գործելու, դուրս գալու, տարանցիկ անցնելու և գտնվելու համար ազատվում են մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից՝ 90 (իննսուն) օրը չգերազանցող ժամկետով, որը կարող է երկարաձգվել մինչև 90 (իննսուն) օր՝ պայմանով, որ գտնվելու ընդհանուր ժամկետը չգերազանցի 180 (հարյուր ութսուն) օրը 12 (տասներկու) ամսվա ընթացքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am