Հայկական ընկերությանը կտրամադրվի զենքի արտադրության լիցենզիա

Armenpress 19:32, 25 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը «Ֆերոն» ՍՊԸ-ին կտրամադրի զենքի արտադրության լիցենզիա` երեք տարի ժամկետով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 26-ի նիստի օրակարգում:

Հիմնավորման համաձայն` «Ֆերոն» ՍՊԸ-ն ՀՀ պաշտպա­նու­թյան նախարարության պատվերով իրականացնում է մարտական զենքի պահեստամասերի և համալրող մասերի մշակման, նորոգման ու արտադրության պայմանագրային աշխա­տանք­ներ: Հաշվի առնելով վերը նշվածը` ՀՀ ՊՆ-ն նպատա­կա­հարմար է համարում ընկերությանը տալ զենքի արտադրության լիցենզիա:

«Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա արդյունավետ իրականացնել ռազմական արդյունաբե­րու­թյան համակար­գա­յին բա­րե­փոխումները և զարգացումը»,- ասված է ՀՀ ՊՆ-ի հիմնավորման մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am