Զարգացման ֆրանսիական գործակալությունը Վեդու ջրամբարի ֆինանսավորմանը կուղղի 75 մլն եվրո

Armenpress 18:58, 25 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է Հայաստանի կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության  միջև կնքել 75 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համաձայնագրի կնքմանը հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 26-ի նիստի օրակարգում:

Հիմնավորման համաձայն` համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Արարատյան դաշտավայրում մեղմելու սակավաջրությունը, ինչպես նաև մեխանիկական ոռոգումից անցում կատարել ինքնահոս համակարգի, ինչն, իր հերթին, կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայմանը: Վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից 6 տարին` արտոնյալ, տոկոսադրույքը`  կողմնորոշիչ:

ՀՀ ֆինանսների նախարարությունը նպատակահարմար է համարում համաձայնագրի ստորագրումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am