Դոլարը կրկին էժանացել է

Armenpress 17:09, 25 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 480.79 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.27 դրամով:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ` եվրոյի փոխարժեքը նվազել է 2.07 դրամով և կազմել 510.07 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.10 դրամով և կազմել 724.74 դրամ: Իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով` կազմելով 7.34 դրամ: 

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը 218.57 դրամ, ոսկին` 16 հազար 638.73 դրամ, պլատինը` 12 հազար 984.51 դրամ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am