Թուրքիան ապացույցներ չի ներկայացրել ռուսական ինքնաթիռի կողմից այդ երկրի օդային տարածքը խախտելու մասին

Armenpress 21:38, 24 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական կողմը ապացույցներ չի ներկայացրել, որ խոցվելուց առաջ ռուսական ՍՈՒ-24 ինքնաթիռը խախտել է այդ երկրի օդային տարածքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պեսկովին հարցրել են՝ թուրքական կողմն ապացույցներ ներկայացրե՞լ է ռուսական ինքնաթիռի կողմից այդ երկրի օդային տարածքը հատելու մասին: «Ոչ, մենք առաջին հերթին հիմնվում ենք մեր ռազմական մասնագետների ցուցմունքների վրա, ովքեր տիրապետում  են ինքնաթիռի թռիչքի բոլոր պարամետրերին»,- ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ այդ պարամետրերը վկայում են այն մասին, որ ռուսական ինքնաթիռը թռիչք է իրականացրել բացառապես Սիրիայի տարածքում և խոցվել է սիրիական երկնքում;

Հարցին, թուրքական կողմը պաշտոնապես  ռուսական ղեկավարության հետ կապվե՞լ է միջադեպը քննարկելու համար, Պեսկովը պատասխանել է. «Ես այդ մասին դեռ ոչինչ հայտնի չէ»:

Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք»հրթիռով եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի օդային տարածքումռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի խոցումը թուրքական օդուժի կողմից անվանել է «հարվածթիկունքից», որը հասցվել է Ռուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»:

 «Այդ իրադարձությունը դուրս է ահաբեկչության հետ սովորական պայքարի շրջանակից: Այսօրվակորուստը կապված է հարվածի հետ, որը մեր մեջքին հասցրեցին ահաբեկիչների հանցակիցները:Այն ինչ այսօր տեղի է ունեցել, ես չեմ կարող այլ կերպ անվանել», -ասել է Պուտինը Հորդանանիթագավոր Աբդալլահ երկրորդի հետ հանդիպման ժամանակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am