Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն

Armenpress 20:35, 22 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթանակ տարավ Եվրոպայի առաջնությանը վերջին տուրում և դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, առաջնության վերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցում էր Վրաստանի հետ: Արոնյանն առաջին խաղատախտակին հաղթեց մրցակցին: Ոչ-ոքի խաղացին  Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը: Վերջինն իր պարտիան ավարտեց Սերգեյ Մովսիսյանը, ով հաղթեց: Հայաստան-Վրաստան 3-1: Հայաստանի տղամարդկանց թիմը հավաքեց 13 միավոր և դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Նույնքան միավոր ունեին նաև Հունգարիայի և Ֆրանսիայի թիմերը, սակայն Հայաստանի ընտրանին գերազանցեց լրացուցիչ միավորներով:

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չեմպիոն դարձավ Ռուսատանի թիմը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am