Արթուր Աբրահամ-Մարտին Մուրայ մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 21-ին

Armenpress 11:35, 21 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի մենամարտը կայանալու է այսօր` նոյեմբերի 21-ին, Գերմանիայի Հանովեր քաղաքի «TUI Arena»-ում:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նրա մրցակիցն է 33-ամյա բրիտանացի Մարտին Մուրայը: Նախօրեին երեկոյան կայացել է բռնցքամարտիկների կշռման արարողությունը. Արթուր Աբրահամի քաշը կազմել է 76.2 կգ, իսկ Մարտին Մուրայինը՝ 75.4 կգ:

Մենամարտը ցուցադրվելու է գերմանական SAT1 հեռուստաընկերության ուղիղ եթերում նոյեմբերի 21-ին, սկիզբը Գերմանիայի ժամանակով ժամը 22:20, նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, Հայաստանի ժամանակով` լույս նոյեմբերի 22-ի գիշերը` սկիզբը ժամը 1:20-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am