Երևանի Ֆրանսիայի հրապարակում կկայանա մոմավառություն

Armenpress 18:14, 14 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի հիշատակ Ֆրանսիայում նոյեմբերի 13-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության զոհերի` նոյեմբերի 14-ին` ժամը 20:00-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում կկայանա մոմավառություն: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Երևանցիները առավոտից ծաղիկներ են դնում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ ի հիշատակ նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների զոհերի: Նոյեմբերի 14-ին` ժամը 19:00-ին կանցկացվի մոմավառություն նաև դեսպանատան մոտ:

Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: Ահաբեկչության հետևանքով, ըստ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրապարակածտվյալների, զոհվել է 127 մարդ,տուժել է ավելի քան 250-ը, նրանցից 99-ի վիճակը ծանր է: Երկրում հաստատվել է արտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից ժամեր անց նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am