Բոնդի մասին նոր ֆիլմում պայթյունը հայտնվել Է Գինեսի ռեկորդների գրքում

Armenpress 16:29, 12 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջեյմս Բոնդի մասին «007. Սպեկտր» 24-րդ ֆիլմի վերջնամասում տեղի ունեցող պայթյունը հայտնվել Է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենահզոր բեմադրական պայթյունը կինոյի պատմության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է համաշխարհային ռեկորդների ժողովածուի կայքում:      

Պայթյունի «հեղինակը» հատուկ Էֆեկտների գծով ֆիլմի մասնագետ Քրիս Քորբուլդն Է: Տեսարանը նկարահանվել Է Մարոկոյում: Պայթյունի համար օգտագործվել են ավելի քան 8,4 հազար լիտր վառելանյութ եւ 33 կիլոգրամ պայթանյութ, դրա հզորությունը կազմել Է ավելի քան 68 տոննա տրոտիլային համարժեքով եւ տեւել Է 7,5 վայրկյան:

Ջեյմս Բոնդի մասին «007. Սպեկտր» նոր ֆիլմի պրեմիերան, ֆիլմ, որը նկարահանել Է ռեժիսոր Սեմ Մենդեսը, տեղի Է ունեցել հոկտեմբերի 26-ին Լոնդոնում:

Գլխավոր դերակատարը կրկին Դենիել Քրեյգն Է, որը գերգործակալի դերը խաղում Է 2006 թվականից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am