Բակո Սահակյանն այցելել է Վազգենաշենի մարմարացված կրաքարի հանքավայր

Armenpress 18:20, 6 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին այցելել է Ասկերանի շրջանում գտնվող Վազգենաշենի մարմարացված կրաքարի հանքավայր, ծանոթացել այնտեղ որոնման փուլին եւ պաշարների գնահատման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը կարեւորել է նախատեսված ժամկետում հետազոտությունների ավարտման եւ ծրագրի իրականացման ընթացքում բնապահպանական բոլոր նորմերի խստորեն պահպանման անհրաժեշտությունը:

Երկրի ղեկավարին ուղեկցել են նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, պաշտոնատար այլ անձինք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am