Մինչեւ դեկտեմբերի 15-ը «Աէրոֆլոտին» մնացել է տեղափոխել «Տրանսաէրո» ընկերության եւս 100 հազար ուղեւորի

Armenpress 16:43, 25 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանյան «Աէրոֆլոտ» խումբը մինչեւ դեկտեմբերի 15-ը կտեղափոխի «Տրանսաէրո» ընկերության եւս 100 հազար 241 ուղեւորի:

«Տրանսաէրոն» իր գործունեությունը դադարեցնում է հոկտեմբերի 26-ին` Մոսկվայի ժամանակով 00:00-ին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտեֆաքս» գործակալությունը:

«Աէրոֆլոտը» հայտնում է, որ «Տրանսաէրոյի»` մինչեւ դեկտեմբերի 25-ը վաճառած 1 մլն 925 հազար տոմսերից «Աէրոֆլոտի» օպերացիոն կառավարմամբ արդեն տեղափոխվել է 1 մլն 825 հազար մարդ, ինչը կազմում է բոլոր տոմսերի 94.8 տոկոսը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am