Քանյե Ուեսթը 5 միլիոն դոլար արժողությամբ նվեր է գնել կնոջ` Քիմ Քարդաշյանի ծննդյան օրվա առիթով

Armenpress 20:33, 21 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ հեռուստաստղ Քիմ Քարդաշյանը ծննդյան օրվա առիթով թանկարժեք նվեր է ստացել ամուսնուց` Քանյե Ուեսթից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով rosbalt.ru կայքը, Ուեսթը կնոջ համար Victoria’s Secret-ից գնել է կրծկալ, որի արժեքը կազմում է 5 միլիոն դոլար: Victoria’s Secret-ի դիզայներները կրծկալը կարել են հատուկ պատվերով: Այն զարդարված է թանկարժեք քարերով և Swarovski բյուրեղներով: Քիմ Քարդաշյանը այն կարող է կրել միայն ծննդաբերությունից հետո:

Ամերիկահայ հեռուստաստղ Քիմ Քարդաշյանը հոկտեմբերի 21-ին տոնում է ծննդյան 35-րդ տարեդարձը:

Ամերիկահայ հայտնի Քարդաշյանների ընտանիքն այս տարի ապրիլի 8-ին ժամանեց Երևան: Նրանց հետ Հայաստան է եկել նաև Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը: Քիմ և Քլոե Քարդաշյաններն  շրջել են մայրաքաղաքով, այցելել «Մայր Հայաստան» հուշարձան և «Կասկադ» համալիր` ընթացքում լուսանկարվելով և շփվելով հայ երկրպագուների հետ, եղել Գեղարդում: Հայաստանում Քարդաշյանները ծանոթացել են իրենց պատմական հայրենիքի պատմամշակութային վայրերին: Քարդաշյանների այցը մեծ ուշադրության էր արժանացել նաև համաշխարհային մամուլում. տարբեր պարբերականներ և թերթեր այցի շնորհիվ անդրադառնում էին նաև Հայոց ցեղասպանությանը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am