Թբիլիսիում Կենտրոնական զբոսայգի Է ստեղծվելու

Armenpress 14:57, 13 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի քաղաքագլուխ Դավիթ Նարմանիան հայտարարել Է, որ Վերե գետի կիրճում «Մզիուրի» զբոսայգու եւ Թբիլիսիի կենդանաբանական այգու վայրում Կենտրոնական զբոսայգի Է ստեղծվելու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մզիուրի» զբոսայգու եւ Թբիլիսիի կենդանաբանական այգու տարածքը խիստ տուժել Էին լույս հունիսի 14-ի գիշերը Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետեւանքով: Քաղաքային իշխանությունները ջրհեղեղի հետեւանքների վերացումից հետո որոշել են կենդանաբական այգին տեղափոխել Թբիլիսիի ջրամբարի տարածք, որը գտնվում Է քաղաքի ծայրամասում: «Վրաստանի բիզնես պալատ» ոչ կառավարական կամակերպությունը հանդես Է եկել Վերե գետի կիրճում «վրացական Մանհեթեն» ստեղծելու նախաձեռնությամբ:

«Մզիուրի»-ի եւ կենդանաբանական այգու տարածքը կզարգանա որպես հանգստի գոտի: Մենք արդեն պատրաստել են մրցութային առաջարկ, որը կհրապարակվի մոտ ժամանակներս: Մենք կընտրենք լավագույն առաջարկն ու նախագիծը, որպեսզի Թբիլիսին ունենա նոր Կենտրոնական զբոսայգի»,- ասել Է Նարմանիան «Իմեդի» հեռուստաալիքի եթերում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am