Թբիլիսիում մեկնարկում Է փողային գործիքների փառատոնը՝ հայ երաժշտի մասնակցությամբ

Armenpress 13:50, 13 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վ. Սարաջաշվիլիի անվան կոնսերվատորիայի մեծ դահլիճում հոկտեմբերի 13-ին մեկնարկում Է փողային գործիքների թբիլիսյան փառատոնը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությանը, փողային գործիքների փառատոնը հոկտեմբերի 13-ից մինչեւ 18-ը Թբիլիսիում տեղի կունենա արդեն յոթերորդ անգամ:

Այս տարի փառատոնին կմասնակցեն վրացի եւ արտասահմանյան հայտնի երաժիշտներ, այդ թվում՝ Կերստեն Մաքկոլը, Ագաթա Իգրաս-Սավիցկայան. Շմավոն Գրիգորյանը, Գեորգի Գվանցելաձեն, Բարբարա Բորովիչը եւ ուրիշներ:

Ավանդույթի համաձայն՝ փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն վարպետության դասեր, որոնք հրավիրված երաժիշտները կանցկացնեն կոնսերվատորիայի եւ երաժշտական դպրոցների սովորողների համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am